Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) երկրի բոլոր մարզերից եկած ռուսաց լեզվի ուսուցիչների համար որակավորման բարձրացման կուրսեր են անցկացվել։ Այդ նպատակով կուրսերի կազմակերպիչ` Լրացուցիչ մասնագիտական կրթության ռուսական «Ալֆա-Դիալոգ» կենտրոնը Երևան է հրավիրել Ռուսաստանի և Հայաստանի առաջատար բանասերներին ու մանկավարժներին։
Սեմինարին մասնակցել են ավելի քան 45 հայ մանկավարժներ։ Սեմինարը վարել են ՀՊՄՀ ռուսաց լեզվի և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Նաիրա Դալյանը և լրացուցիչ մասնագիտական կրթության ռուսական «Ալֆա-Դիալոգ» կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ա. Ի.Գերցենի անվան Ռուսական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության բնագավառում կրթական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր Ելենա Յադրովսկայան։
Նա նշել է, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակավորման բարձրացման դասընթացները անցկացնում են արդեն երրորդ տարին։ Յադրովսկայան շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում և աջակցում է ծրագրերին։ «Պահպանելով Հայաստանում ռուսաց լեզուն, զարգացնելով մեր մասնագիտական կապերը` մենք հայ և ռուս երիտասարդների նոր սերնդին փոխանցում ենք պատվի և արժանապատվության, հարազատ հողի և Հայրենիքի նկատմամբ սիրո մասին մեր պատկերացումները, մենք միասին պահպանում ենք մեր բազմադարյա բարեկամությունը և մեր ուսուցչական աշխատանքով մարդու մեջ պահպանում ենք մարդկայինը։ Բարեկամնե՜ր, հրաշալի է մեր միությունը»,- հայտարարել է Ելենա Յադրովսկայան։
Կարևոր է, որ այդպիսի կուրսերը և կրթական ծրագրերը Հայաստանը և Ռուսաստանը անցկացնում են մշտապես։ Դա թույլ է տալիս մեր ռուսագետներին պլանաչափորեն բարձրացնել որակավորումը և մեր երեխաներին ռուսաց լեզու դասավանդել ամենաժամանակակից մեթոդներով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան