Սևանա լճի ափին տեղի է ունեցել Sevan EV Rally ավտոարշավ էլեկտրական մեքենաներով, որին մասնակցել են 17 մեքենա։ Ավտոարշավը բացել է հայտնի ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով հայտնի “Տաքսի” ֆիլմում խաղում էր Դանիելի դերը։ 212 կիլոմետրանոց ավտոարշավը սկսվել է Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի մոտ։
Միջոցառման նպատակը Սևանի էկոլոգիայի վրա ուշադրություն գրավելն է ու էլեկտրական մեքենաների որպես էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածումը։ Կազմակերպիչները նախատեսում են ռալլին ամենամյա դարձնել և Sevan EV Rally-ն մտցնել էլեկտրական մեքենաների ավտոարշավների համաշխարհային սերիայի մեջ, ինչպիսիք են օրինակ ABB Formula E, MotoE, Extreme E-ն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան