Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնում հայտնել են, որ այս տարվա հունիսի 4-ին Սևանա լճի ջրի մակարդակը կազմել է 1900, 58 մ։ Դա 10 սմ-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից և միանգամից 21 սմ-ով ավելի է անցյալ ամսվա ցուցանիշների համեմատ։
Մասնագետները հայտնում են, որ դա լճի ջրի մակարդակի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 8 տարիների ընթացքում։ Նաև դեռևս մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Սևանից լրացուցիչ ջուր այս տարի չի վերցվի ոռոգման համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան