Շառլ Ազնավուրի որդի Նիկոլյան հայտնել է, որ Հայաստանում հոր հիշատակին նվիրված միջոցառումներ է ուզում կազմակերպել, որոնց ժամանակ մաեստրոյի ներկայությունը կարելի է ապահովել արհեստական բանականության օգնությամբ։ Նիկոլյայի խոսքով ինքը արդեն մտահղացումներ ունի, թե ինչպես կարելի է այդ գաղափարը իրագործել։
Նիկոլյա Ազնավուրը նշել է, որ իր հայրը շատ էր սիրում տեխնիկան և միշտ հետաքրքրվում էր ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նա սկսել է գնել համակարգիչների նոր մոդելներ 80-ականների սկզբից, և անգամ 80 տարեկան և ավելի տարիքում նա անձամբ էր սովորում ձայնագրման ծրագրերը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան