44-օրյա պատերազմում իրենց տները կորցրած ընտանիքները երեքուկես տարի հետո նոր տներ ստացան։ Գյուղում տեղի է ունեցել 13 ընտանիքներին սեփական տների հանձնման արարողությունը։ Նրանց տները 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ անցել են ադրբեջանական կողմին։ Տները վիճակահանության միջոցով արդարացիորեն բաժանվել են բնակիչներին։
Իշխանությունները բնակիչներին խոստացել էին տները հանձնել դեռևս 2021 թվականին, բայց շինարարությունը ձգձգվել է։ Այդ ամբողջ ընթացքում պետությունը բնակիչներին բնակարանի վարձակալության գումարը փոխհատուցել է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան