Հայաստանի արհմիությունների Կոնֆեդերացիան մեր երկրում աշխատող սննդի 204 ցրիչների շրջանում հարցում է անցկացրել։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 1%-ն է ամեն օր բժշկական ստուգում անցնում։ Հարցվածների կեսից ավելին պատասխանել է, որ բուժստուգումներ անցնում է տարին մեկ անգամ կամ ավելի հազվադեպ կամ դժվարացել են այդ հարցին պատասխանել։
Նշվում է, որ հարցվածների շրջանում եղել են սննդի առաքման առավել հայտնի ծառայությունների աշխատակիցներ, այդ թվում Menu.am, Glovo և Yandex Eats։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան