“Սևան” ազգային պարկում հայտնել են, որ մասնագետների ստուգումները սոճիների նեմատոդոզով վարակվածություն չեն հայտնաբերել։ Այդ ախտորոշումը կասկածվում էր անցյալ տարի “Սևան Ազգային պարկ” ՊՈԱԿ-ում ավելի քան 8 հազար սոճիների կորստից հետո։ Եվս 10 հազար սոճի այն ժամանակ չորացման վտանգի տակ էր։ Քանի որ ստուգումը վարակ չի հայտնաբերել, պատճառը կարող է չոր եղանակը լինել։
Ազգային պարկի ներկայացուցիչները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ առատ ձյունը և տեղումները վնասված ծառերի համար ինքնավերականգնման գործընթաց սկսելու հնարավորություն են ապահովել։ Բացի այդ այս տարի 5 հեկտար տարածքի վրա տնկվել է 10 հազար ծառ, որոնց 90%-ը սկսել են աճել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան