Date
Վերջին գրառումները

Սոֆի Դևոյանը նշել է 75-ամյակը

 | 

Օրերս լրացել է հայ հայտնի պարուհի և պարուսույց Սոֆի Դևոյանի 75 ամյակը։ Այդ առիթով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը արտիստուհուն հանձնել է նախարարության ոսկե մեդալ պարային արվեստում ունեցած մեծ ավանդի և բազմամյա գործունեության համար։

Սոֆի Դևոյանը 25 տարի որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի պարի պետական անսամբլում, իսկ 1986 թվականից դարձել է անսամբլի պարուսույցներից մեկը։ 1984 թվականին նա ստացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2009 թվականին նրան շնորհվել է “Մովսես Խորենացի” մեդալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև