Սեպտեմբերի 26-ին ու 27-ին «Համազգային» թատրոնում տեղի կունենա թատերաշրջանի գլխավոր պրեմիերան, որը նվիրված է թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանին։ Թատրոնի դերասանները հանդիսատեսին կներկայացնեն վարպետի վիպակի վրա հիմնված «Լակոտը» ներկայացումը։ Դա առաջին մեծ սիրո պատմություն է, որի հերոսներին դավաճանության վերապրում է սպասվում։
Ներկայացման ռեժիսորներն են Անդրանիկ Միքայելյանը և Նարինե Գրիգորյանը։ Դերերը կատարում են Դավիթ Հակոբյանը, Տաթևիկ Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Ստեփան Ղամբարյանը, Միլենա Ղազարյանը, Հայկ Պետրոսյանը և այլ դերասաններ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան