Հայաստանում մեկնարկել են Eagle Partner 2024 հայ-ամերիկյան զորավարժությունները: Դրանց մասնակցում են ՀՀ ԶՈւ 12-րդ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի զինծառայողները:
Համաձայն պաշտոնական հայտարարությունների՝ զորավարժությունների նպատակը գործողությունների ներդաշնակության զարգացումն է, կառավարման և կապի ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաև հայկական խաղաղապահ բրիգադի մարտունակության բարձրացումը: ԱՄՆ-ի և Հայաստանի միջև նման համատեղ զորաշարժեր արդեն իրականացվել են. 85 ամերիկացի զինծառայողի մասնակցությամբ առաջին զորավարժություններն անցկացվել են 2023 թվականի աշնանը։
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին ավելի վաղ ընդգծել էր, որ իր ստորաբաժանումը ամուր կապեր է հաստատել Հայաստանի հետ, ու նման զորավարժությունները թույլ են տալիս ամրապնդել երկրների և երկու պետությունների զինվորականների միջև վստահությունն ու բարեկամությունը:
Արևմուտքի հետ նման սիրախաղը, ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի և Իրանի համար գրգռիչ դարձավ. այդ երկրներն այն դիտարկում են իբրև իրենց շահերին ուղղակի սպառնալիք։ Մյուս կողմից, նման իրադարձություններն իրական վտանգ են ստեղծում արդեն հենց Հայաստանի համար:
Արևմուտքն անգամ չի էլ փորձում թաքցնել, որ ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և մարտահենադաշտ ստեղծել Իրանի դեմ, տարածաշրջանում փոփոխել ուժերի հավասարակշռությունը։ Ցանկացած ողջամիտ մարդուն պետք է պարզ լինի, որ նման գործողությունները վնասում են Հայաստանի կենսական շահերին։ Եվ այստեղ խնդիրը Ռուսաստանի ու Իրանի հանդեպ լավ կամ վատ վերաբերմունքը չէ: Բանն այն է, որ մեր երկիրը վերածում են մի հրաձգարանի, որում այլ տերություններն իրենց պայքարն են մղում:
Այնպես որ, տարբեր պաշտոնյաների հաճախակի այցելությունները Երևան հազիվ թե կարելի է պատահական համարել։ Օրինակ, վերջերս Հայաստան էին ժամանել ԿՀՎ փոխտնօրեն Դևիդ Քոենը, ինչպես նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պատվիրակությունը, որի կազմում եղել են բացահայտ հակահայկական քաղաքական գործիչներ: Վերջիններիս թվում կարելի է նշել Էնդի Հարրիսին, ով դեմ քվեարկեց Հայոց ցեղասպանության բանաձևին, ինչպես նաև՝ ադրբեջանամետ կոնգրեսականների խմբից Ռոբերտ Ադերհոլթին և Ջո Ուիլսոնին։ Նման քաղաքականությունը հղի է Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ և Հայաստանի դիրքերի թուլացմամբ՝ ընդհուպ մինչև ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների կորուստը։
Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմական գործակցության ակտիվացման ֆոնին մեր իշխանությունները փչացնում են հարաբերությունները հարևան Իրանի հետ. մի երկրի, որը մեծապես զսպում է Բաքվի և Անկարայի ագրեսիվ նկրտումները: Թեհրանի հետ սերտ փոխգործակցության փոխարեն հայաստանյան իշխանություններն, ըստ էության, տարածաշրջան են ներքաշում արևմտյան ուժերին՝ վտանգելով Իրանի հետ հարաբերությունները: Նույնիսկ Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, հաջողում է առաջ տանել իր շահերը. Օրինակ՝ հունիսին իրանցի և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ անցկացրեցին։
Այս համատեքստում հատկանշական է Թբիլիսիի օրինակը, որն մեծապես ինքնուրույնություն դրսևորեց և Վաշինգտոնից անորոշ ժամանակով «վաստակեց» Noble Partner ամերիկա-վրացական զորավարժությունների սառեցումը՝ միաժամանակ դադարելով Ռուսաստանի դեմ հրաձգարանի դերակատարումը։ Վրացի քաղաքական գործիչ Միխայիլ Ժգենտին կարծում է, որ չեղարկելով Noble Partner զորավարժությունները՝ ԱՄՆ-ն հասկացել է, որ Վրաստանում այլևս անելիք չունի և սլաքներն ուղղել է Հայաստանին:
Այսպիսով, Արևմուտքի հետ Հայաստանի ռազմական մերձեցումն ու վերջինիս տարածքում ՆԱՏՕ-ական զորախմբի տեղակայման համար պայմանների ստեղծումը միայն առաջին հայացքից կարող են նպաստել մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է: Կքայքայվեն ավանդական և բնական կապերն Իրանի հետ, որին ամերիկյան զենքը թիրախավորելու է մեր տարածքից։ Իսկ Ռուսաստանը կդադարի ՀՕՊ համակարգերից հետախուզական տվյալներ և տեղեկատվություն փոխանցել Հայաստանին՝ վախենալով, որ դրանք կհայտնվեն ամերիկացիների ձեռքերում։ Հաշվի առնելով աշխարհագրական հեռավորությունը՝ Արևմուտքն անգամ մեծ ցանկության դեպքում մեզ չի փոխհատուցի այդ կորուստները։ Հետևաբար, Հայաստանը կույր ու անպաշտպան կդառնա ռազմական սպառնալիքների առջև:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան