Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում նոր ինտերակտիվ ցուցանմուշ կա. երաժշտական գլխարկ։ Այն գլխին դնելուց հետո սկսում է հնչել Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից մեկը։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշել է, որ նոր յուրօրինակ ծրագիրը առավել հետաքրքիր կլինի երեխաների և դեռահասների համար ստեղծագործական և երաժշտական կարողությունների զարգացման տեսանկյունից։
Այս պահին թանգարանում մի քանի ինտերակտիվ ծրագիր կա։ Այդ թվում “Իմ նվագախումբը”, որտեղ պետք է երաժշտական գործիքները դասավորել սիմֆոնիկ նվագախմբում դրանց հերթականությամբ։ “Վիրտուալ դիրիժոր” խաղի այցելուները կարող են իրենց փորձել դիրիժորի դերում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան