Երեկ Խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման լսումների ժամանակ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերում խոր ըմբռնում կա։ Նման հայտարարությունները մեզ չպետք է զարմացնեն, հաշվի առնելով այժմյան անպետք ու կապիտուլյանտ կառավարության ցանկացած զիջման գնալու պատրաստակամությունը։ Բայց հարց է ծագում. ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը։ Դրանք գյուղերի հանձնման ֆոնին «խաղաղության դարաշրջանի» ոճով պրոպագանդայի դատարկ խոսքեր են թե՞ մեր քաղաքացիները իսկապես կարող են հույս ունենալ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կլինի։
Ակնհայտ է, որ հայ հասարակության մեջ վաղուց է հասունացել խաղաղության կոնցեպտի, տարածաշրջանում փոխհարաբերությունների նոր համակարգի ձգտումը, որը որ կկարողանար երաշխավորել երկարատև խաղաղ կյանք և Հայաստանի զարգացում այլ պետությունների հետ բարի դրացիական հարաբերությունների պայմաններում։ Բայց հավասար իրավունքների հիմքով, այլ ոչ թե որևէ մեկի վասալի կարգավիճակում։
Իհարկե, խոսքը Տավուշի գյուղերի հետ կապված որևէ պայմանավորվածությունների մասին չէ, որոնք ոչ ոք թղթի վրա չի տեսել, այլ Մեծ Եվրասիայի ամբողջ տարածքում փոխհարաբերությունների կոնցեպտուալ առումով նոր համակարգի մասին, որը կսահմաներ խաղի կանոնները ողջ աշխարհամասի վրա և կերաշխավորեր դրանց իրականացումը տարածաշրջանի բոլոր երկրների կողմից։ Այդպիսի կոնցեպտի մասին մարտին սկսեցին խոսել տարբեր ԶԼՄ-ներում, երբ տեղեկություններ հայտնվեցին Ուկրաինայի վերաբերյալ նոր խաղաղ նախաձեռնության մասին։ Որքան էլ դա տարօրինակ չէ, բայց որպես խաղաղության նախաձեռնող, դատելով մեդիայում եղած հաղորդագրություններից, հանդես է եկել Թուրքիան։
Արցախի 44-օրյա պատերազմին ակտիվորեն մասնակցող և Սիրիայի տարածք ներխուժած, պատերազմ բռնկող Թուրքիայի ինչի՞ն է պետք խաղապահի դերը իր վրա վերցնելը։ Նախ և առաջ, թուրքերին ձեռնտու է հակամարտության ցանկացած լուծում. ակտիվորեն հանդես գալով որպես նախաձեռնող կողմ, նրանք փորձում են ընդգծել իրենց աշխարհաքաղաքական սուբյեկտ լինելը և ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում հեղինակություն ձեռք բերել։ Երկրորդը, ընկնելով արևմտյան ազդեցության տակ, թուրքերը չեն ցանկանում Ռուսաստանի դեմ բացահայտ առճակատման գնալ, այդ պատճառով նրանց համար լավագույն որոշումը խաղաղ նախաձեռնությունն է, որը նաև Ռուսաստանի ձեռնտու կլինի։ Երրորդը, չի կարելի մոռանալ ներքին քաղաքական գործոնի մասին. Թուրքիայի’ որպես տարածաշրջանային գերտերության կարգավիճակը, որը եվրասիական տարածաշրջանում խաղաղության կարևորագույն հարցով մասնակցում է բանակցային գործընթացին, կարող է ամրապնդել իշխող կուսակցության և անձամբ Էրդողանի դիրքերը։
Հիշեցնենք, Ուկրաինայի հարցով ստամբուլյան պայմանավորվածությունների առաջին փորձը արվել է հակամարտության ամենասկզբում, բայց այն Կիևը չեղարկեց։ «Ստամբուլ-2»-ը կարգավորման երկրորդ փորձն է, որը ենթադրում է կրակի անհապաղ դադարեցում, «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակում, Ուկրաինայի’ ԵՄ-ի կազմի մեջ մտնելու համաձայնություն, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական նշանակության հարցերի երկկողմանի խորհրդատվությունների վերականգնում, ինչպես նաև Ուկրաինայի առանց որևէ կազմավորման անդամ դառնալու կարգավիճակ մինչև 2040 թվականը։ Տարածաշրջանային հարցի լուծումը իբր նախատեսվում է վերաբացել 15 տարի հետո միջազգային դիտորդների մասնակցությամբ հանրաքվեի արդյունքում։
Հետաքրքիր է, որ «Ստամբուլ-2»-ի շրջանակներում բանակցությունների անցկացման վայր են անվանում ոչ թե արևմտյան հարթակները, այլ ասիական, առաջին հերթին Ղրղզստանը։ Այսինքն, Եվրոմիության երկրները այդ առաքելության համար չեն էլ քննարկվում։ Դա խոսում է այն մասին, որ եվրոպական անվտանգության համակարգը արդեն չի աշխատում և արևմտակենտրոն պայմանավորվածությունների մոդելը մնում է անցյալում։ Իսկ դա լուրջ ազդանշան պիտի դառնա Հայաստանի համար, որի ղեկավարությունը սիրում է շրջագայել արևմտյան երկրներում, հավաքելով «աջակցության խոսքեր» խաղաղության և անվտանգության ապահովման իրական առաջարկների փոխարեն։
Ինչո՞ւ է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ նախաձեռնությունը Հայաստանի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնում։ Նման պայմանավորվածությունները կարող են հիմք դառնալ համաշխարհային նոր կարգի և եվրասիական անվտանգության նոր կառույցի ստեղծման համար, ինչպես նաև ամբողջ Մեծ Եվրասիայում վերջապես խաղաղություն հաստատելու հնարավորություն լինել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան