Date
Վերջին գրառումները

Տեղահանվածների օգնության պետական ծրագիրը կդառնա ամենաթանկը

 | 

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով Արցախից բռնի տեղահանվածներին բնակավայրով ապահովելու պետական ծրագիրը Հայաստանի պատմության մեջ կդառնա ամենաթանկը։ 1,5-2 մլրդ $ արժողությամբ ծրագիրը նախատեսված է 25 000 ընտանիքների համար, մասնակիցների ստույգ թիվը պարզ կդառնա հայտերի մշակումից հետո։ Հայտերի ընդունումը կսկսվի հունիսի 15-ին։

Ծրագիրը կանցնի երեք փուլով։ Առաջին փուլում կընդունվեն երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների հայտերը։ Երկրորդ փուլը սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից երկու երեխա ունեցող ընտանիքների համար, իսկ երրորդ փուլը կսկսվի 2027 թվականի հունվարի 1-ին մեկ երեխա ունեցող ընտանիքների համար։ Հաշմանդամություն ունեցող ինչպես նաև կերակրողին կամ ընտանիքի այլ անդամին կորցրած մարդիկ կարող են ծրագրին մասնակցել անհերթ և ցանկացած փուլում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև