Նոր մշակութային ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում “Ստեղծագործական ակադեմիայում” անվճար կուրսեր են անցել մոտ 150 մասնակից հինգ ոլորտներում. բանաստեղծություն, արձակ, դրամատուրգիա, կինոսցենար և արվեստի քննադատություն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է ծրագիրը ավելի մասշտաբային դարձնելու մասին։
Ընդհանուր առմամբ նախագծին մասնակցելու 400 հայտ է ներկայացվել։ Բացի մասնակցության մասին սերտիֆիկատներից, մասնակիցները կստանան դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հնարավորություն։ Մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույն ստեղծագործությունները, որոնք կհրատարակվեն պատկերազարդ գրքում, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի ներկայացում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան