
Տիեզերական ամբիցիաները տապալվել են
Դեռևս բոլորովին վերջերս մեզ պատմում էին Հայաստանի տիեզերական հեռանկարների մասին և այն մասին, թե ինչպես կբարձրանա մեր երկրի իմիջը համաշխարհային ասպարեզում։ Եվ չէ որ առիթը իսկապես բարձրագոչ էր՝ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին տիեզերք էր ուղարկվել ամբողջությամբ հայ ինժեներների ու գիտնականների կողմից հավաքված առաջին արբանյակը։ Մեկ տարի առաջ էլ էր արձակվել, բայց այն ժամանակ տիեզերական սարքը մշակվել էր SATLANTIS իսպանական ընկերության հետ համագործակցությամբ և օգտագործվել էին արտասահմանյան մասեր։
Գիտական աշխարհում հայերի նվաճումների մասին անիմաստ է կրկնել։ Դա կասկածի տակ չի դրվում և հաստատվում է հազարավոր օրինակներով, թե ինչպես են մեր հայրենակիցները ամբողջ աշխարհով հայտնի դարձնում իրենց երկիրը և ազգը։
Դրա լրիվ հակառակ գործողությամբ զբաղվում են մեր որոշ ղեկավարներ։ Նրանք նույնպես հայտնի են դարձնում Հայաստանը, բայց բացառապես բացասական կողմից։
Եվ արդեն շատ տեղեկատվական գործակալություններ հայտնել են, որ որոշ երկրներ Փաշինյանից պահանջել են ուղեծրից հետ բերել հայկական «Հայասաթ-1» և «Արմսաթ-1» արբանյակները, որոնք խախտում են այլ երկրների սարքերի աշխատանքը։
Մի՞թե մինչև արձակումը հնարավոր չէր կանխատեսել այդպիսի խնդրի ծագման հավանականությունը։ Մի՞թե չէր կարելի այդ հարցը համաձայնեցնել այլ երկրների հետ, որոնք արդեն վաղուց ներկայացված են տիեզերական տարածության մեջ։
Այստեղ ոչ մի դժգոհություն չի կարող լինել գիտնականների նկատմամբ։ Նրանք իրենց գործն արել են և իրենց մասին հայտնել են ամբողջ աշխարհին։ Իսկ այ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները իրենց առաջ դրված խնդիրը չեն կատարել։ Հենց նրանց պարտականությունն է այդ բոլոր հարցերը համաձայնեցնել և պայմաններ ստեղծել, որպեսզի մեր գիտնականների հայտնագործությունները առանց խոչընդոտների կարողանան գործել և փոխգործակցել տիեզերքում այլ արբանյակների հետ։
Եվ այստեղ հատկանշական է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի վերջերս աշխատանքից ազատված տեղակալ Ավետ Պողոսյանի կերպարը։ Նրա կենսագրությունը լի է անակնկալներով և քաղաքական ուժերի միջև դես ու դեն ընկնելով։
2012 թվականին նա պատգամավորի թեկնածու էր Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի կողմից, իսկ 2013 թվականին նույն կուսակցության կողմից մասնակցել է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին։ Բայց, ոգեշնչվելով Նիկոլի «թավշյա հեղափոխությամբ» նրա կողմն է անցել և անգամ ինչ-որ ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական էր։
2019 թվականին իր մանկության ընկեր, այն ժամանակ Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունեցող և Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի բարեխոսմամբ նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։
2021 թվականին Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունների պատճառով հեռացվել է մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից։ Մնում է միայն գուշակել, թե ինչ գնով է Ավետ Պողոսյանը վարչապետին ապացուցել իր նվիրվածությունը, միայն թե իր ընկերոջ հետևից չսիրված չդառնա, և ընդամենը կես տարի անց դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Բայց Ավետի կենսագրության ամենահետաքրքիր պահը 2014-2015 թվականների մեջ ընկած ժամանակահատվածում է, երբ նա իր իսկ խոսքերով չի ապրել Հայաստանում։ Այդ ժամանակ նա ԱՄՆ-ում տաքսի՜ստ է եղել։
Հետաքրքիր է, նրա կենսագրության մեջ եղած ո՞ր պաշտոն է առանցքային դարձել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում աշխատանքի նշանակելու հարցը քննարկելիս։ Թե՞ հարցը Նիկոլի նկատմամբ լոյալության և անհրաժեշտության դեպքում անգամ մանկության ընկերոջից հրաժարվելու պատրաստակամության մեջ է։
Մի՞թե միլիոնավոր հայերի մեջ չեն գտել մի մարդու, ով գլուխ կհաներ բարձր տեխնոլոգիաներից և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունից, այլ ոչ թե ուղևորափոխադրումներից և այն բանից, թե ինչպես ավելի լավ փռվել իշխանությունների ոտքերի տակ։
Չնայած ինչի մասին կարելի է խոսել, երբ պաշտպանության նախարարությունը ղեկավարում է նախկին ուսուցիչը, իսկ արտաքին քաղաքական գերատեսչության համար պատասխանատու է նախկին պատմաբանը, ում մոտ կասկածներ չեն առաջանում, որ մեր պետական խորհրդանիշները չունեն պատմական արժեք և կարող են փոխվել։ Երբ Խորհրդարանի գլուխ է կանգնած նախկին դիջեյը, և ամբողջ երկիրը ղեկավարում է բարձրագույն կրթություն չունեցող մարդ և համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, բայց բանակում չի ծառայել։