Date
Վերջին գրառումները

Թուրքի փալասը

Երեկ, մինչ փաշինյանական ենիչերիները Ազգային ժողովի մոտ ծեծում ու խեղում էին անմեղ մարդկանց, Նիկոլն Արյունալին հիստերիայի մեջ էր հայտնվել՝ խուսանավելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին ուղիղ պատասխանելուց։ Արդյունքում թուրք ծաղրածուն իր խոսքով հերթական դիվանագիտական միջազգային սկանդալը հասունացրեց։

Ո՛չ ադեկվատ և ո՛չ լեգիտիմ վարչապետը տեսախցիկների նշանառության ներքո հայտարարեց, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «Մենք դուրս կգանք: Մենք կորոշենք, թե ե՛րբ դուրս գալ: Իսկ ձեր կարծիքով ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը։ բա հո հետ չե՞նք գնալու: Այլ ճանապարհ չկա»։ Ճի՛շտ է՝ ավելի ուշ Նիկոլի հավատարիմ շուն՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շտապեց արդարացնել նրան, թե իբր շեֆն ամենևին էլ դա նկատի չի ունեցել։ Ինչո՞ւ է Փաշինյանն այդքան համարձակել, որ այսօրինակ կտրուկ հայտարարություններ է անում:

Դժվար չէ կռահել, որ վերջերս իրեն այցելած ամերիկյան պատվիրակությունից Նիկոլը ոչ միայն ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի քարտ-բլանշ ստացավ. ստորագրվեց նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի համատեղ հայտարարությունը։ Եթե դիվանագիտարենից թարգմանենք հայերեն, ապա կողմերը մի ծրագիր են համաձայնեցրել, որով մեր երկիրը կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ու արդեն անվերապահորեն կկատարի Վաշինգտոնի բոլոր ցուցումներն՝ առանց արդարանալու որևէ փորձի և ի շահ ամերիկյան էլիտաների։ Այս որոշումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության, դատական համակարգի և նրա ինքնիշխանության մնացորդների փուլ առ փուլ ոչնչացմանը։ Իսկ դրա դիմաց Նիկոլը, թերևս, անձնական անվտանգության երաշխիքներ է ստացել։

Մինչ հայ թերամիտ քաղաքական գործիչների տարակուսած ավազակախումբը շարունակում է խցկվել արևմտյան վասալության տակ՝ դա մատուցելով իբրև «պատմական ձեռքբերում», Իրանն իր անվտանգությունն ամրապնդելու համար հենց ՌԴ-ին է ընտրել։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանի հետ 20 տարով գլոբալ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Դրանով Իրանը ատոմային սուզանավերի, Սու-35 ինքնաթիռների, Տ-14 «Արմատա» տանկերի, միջուկային ուժային կայանքի, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ կստանա: Այսպիսով, Իրանը կմեծացնի իր պաշտպանական կարողությունները, մինչդեռ Փաշինյանը եվրոպական ԼԳԲՏ օրակարգ է խաղում, հողեր մսխում և վիճում գործընկերների հետ։ Ընդամենը մի քանի տարի անց Իրանը ժամանակակից տեխնոլոգիական բանակ կունենա՝ կառուցված ռուսական առաջավոր փորձի հիման վրա, Իսկ Հայաստանը՝ ոչինչ չնշանակող տեղեր ժողովրդավարությունների և ազատությունների տարատեսակ ինդեքսներում, գեյ-շքերթներ հայաստանյան քաղաքների փողոցներում և նոր սերունդ, որը չգիտի իր երկրի պատմությունը։

Նիկոլ Արյունալին ընդդիմությանը մեղադրում է «Հիմա էլ նույնն ուզում եք նույնն անել ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, գնաք սարկավագներ լինեք՝ խորաններին խունկ ծխելով, կայսեր տիրապետության ներքո»։ Հարց է առաջանում. Ի՞նչ վասալության մասին է խոսքը։ Ակնհայտ է, որ Նիկոլն ակնարկում է ՌԴ-ին ։ Բայց մի՞թե հենց Նիկոլն ինքը չի՜ համաձայնել է վասալ դառնալ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս ընկալել այն, որ Փաշինյանն առաջին իսկ կանչով մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը, որտեղ նրան, որպես չսիրված կնոջ, նստեցրել էին երկրորդ շարքում՝ հենց Ալիևի հետևում։ Եվ այնտեղ նա ստիպված էր քծնանքով ժպտալ, որպեսզի արժանանար իր սուլթանի հավանությանը։ Նման վասալությունը ձեռք է տալիս թուրքի փալասին, ով այսօր իշխանությունում է գտնվում միայն մեր ժողովրդի անսահման համբերության շնորհիվ։ Բայց այդ համբերությունը սպառվեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև