Խորհրդարանում քննարկվում է փոփոխությունների փաթեթ «Ոստիկանության մասին» օրենքում, որը ոստիկանությանը իրավունք կտա շուրջօրյա հետևել քաղաքացիներին հասարակական վայրերում։ Նորարարության նախաձեռնողները Հայաստանի ՆԳՆ-ն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն են։ Հայտնի է, որ օրենքի նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Նոր օրինագիծը նախատեսում է տեսախցիկների տեղադրում խոշոր տնտեսվարողների օբյեկտներում. բանկեր, դեղատներ, փոստային բաժանմունքներ, կրթական հաստատություններ, մետրո, ստորգետնյա կայանատեղիներ և այլն։ Ընդորում, ՆԳՆ-ին այդ տեսագրությունները շուրջօրյա հասանելի կլինեն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան