Երևանի կենտրոնում թոշակառուների համար սոցիալական ռեստորան է բացվել։ Դրա սեփականատեր Բակուր Մելքոնյանը հայտնել է, որ հաստատությունում գործում են սովորական գներ և շատ ցածր գներ թոշակառուների համար։ Ռեստորանի բացման առիթով թոշակառուներին սպասարկել է նաև Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Օրինակ, թոշակառուների համար հնդկաձավարի մի բաժինը արժե 90 դրամ, կոտլետը՝ 190 դրամ, պյուրեն՝ 170 դրամ, մեկ բաժակ սուրճը՝ 50 դրամ։ Նաև սովորական հաճախորդները կարող են թոշակառուների համար նվերներ թողնել՝ սուրճ, քաղցրավենիք, պիցա, հյութեր և ֆրեշ։
Այժմ սոցիալական ռեստորանում 13 աշխատակից կա, նրանցից հինգը 60 տարեկանից բարձր են։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան