Date
Վերջին գրառումները

Ոչ ոք քեզ չի հավատու՜մ, Նիկոլ

Վերջին օրերին մենք ականատես եղանք իսկապես զարմանալի իրադարձությունների ոչ միայն արտասահմանում, այլ նաև մեր երկրում։ Շարունակվող աշխարհաքաղաքական փոթորիկի և Եվրոպայում քաղաքական էլիտայի փոփոխությունների ֆոնին Փաշինյանն էլ է փոթորկվել։ Պարզապես ջերմում է։ Հասկանալով, որ միջազգային ասպարեզում ուժերի բալանսը փոփոխվում է, վարչապետը փորձում է միանգամից երկու աթոռի վրա նստել։ Նա անհաջող աճպարարի նման փորձում է օդում բռնել օղակները, բայց վերջիվերջո կորցնում է դրանք։ Դրան հետևելը ավելի ու ավելի հետաքրքիր է։

Օրինակ, ակնհայտ է դարձել, որ ԵՄ-ում հեքիաթային կյանքի մասին խոսքերը միայն խոստում կմնան։ Այնպես չէ, որ մենք երազում էինք ժամանակակից ԼԳԲՏ-Եվրոպայի մասին նրանց միլիոնավոր աֆրիկյան միգրանտների, աղքատության և այլնի հետ։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ ԵՄ-ի ինտեգրացիան հեշտ խնդիր չէ։ Իսկ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի և Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի Եվրոպա կատարած վերջին այցերը ամբողջությամբ ձախողվեցին։ Դա հաստատեց և ինքը Փաշինյանը. Հայկական ժողովրդավարական համաժողովի ժամանակ նա հանկարծ Եվրոմիության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեի միտքը անվանեց աննպատակահարմար։ Նիկոլը և նրա թիմակիցները այնքան երկար էին ոգեկոչում արևմտյան արժեքները, որ մեր հասարակության մեջ կարծիք էր ձևավորվել, որ մի ոտքով մենք արդեն Եվրոպայում ենք։

Միևնույն ժամանակ ԵՄ-ի անդամակցության գինը ԵԱՏՄ ավանդական գործընկերների հետ փոխադարձ շահավետ համագործակցության գործող մեխանիզմների ոչնչացնումն է։ Օրերս Խորհրդարանի եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը անկեղծ խոստովանել է, որ դեպի ԵՄ ճանապարհը անցնում է ԵԱՏՄ-ից դուրս գալով։ Ավելորդ է հիշեցնել, որ հենց ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ է Հայաստանը հասել այդքան տպավորիչ տնտեսական ցուցանիշների, որոնցով ուրախանում են անգամ Արևմուտքում։Արտոնությունների ռեժիմը, մի շարք զեղչերը, մաքսային տուրքերի բացակայությունը և մի շարք այլ բաներ հայկական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գրավիչ են դարձնում, ինչը թույլ է տալիս երկրի բյուջեն ստաբիլ համալրել։ Եվրոպայի առաջատար երկրների քաղաքական համակարգերում սկսվող կոլապսը սպառնում է ներքին քաղաքական առաջնահերթությունների վերանայմամբ, որի արդյունքում Հայաստանին կարող են ոչ այնքան կարևոր տեղ հատկացնել։ Բայց Նիկոլը արդեն թքել է ջրհորի մեջ, և ո՜չ մեկ անգամ։

Ձախողված «եվրոինտեգրացիայի» ֆոնին Փաշինյանն և նրա թիմակիցները որոշել են նորից Ռուսաստանի հետ գործընկերություն խաղալ։ Բայց խնդիրն այն է, որ նրանք ՌԴ-ի մասին այնքան ստոր բաներ են ասել ու ոչ բարեկամական այնքան քայլեր արել, որ Մոսկվայում հազիվ թե լուրջ վերաբերվեն ամենը կոնստրուկտիվ ռելսերի վրա վերադարձնելու Նիկոլի ցանկությանը։ Այժմ Ռուսաստանի հասցեին ակտիվորեն ցեխ շպրտողներից շատերը կցանկանան նրա հետ պայմանավորվել, երբ երկիրը լուծի իր խնդիրները Ուկրաինայում և երբ Եվրոպայում իշխանության գան ազգային կողմնորոշում ունեցող մարդիկ, իսկ ԱՄՆ-ում՝ այժմյան նախագահ Բայդենին լրիվ հակադարձող Դոնալդ Թրամփը։ Բայց կցանկանան արդյոք Կրեմլում դրանից հետո շփվել Փաշինյանի հետ՝ մեծ հարց է։

Սակայն Նիկոլը այսօր կա, վաղը՝ չկա։ Իսկ Ռուսաստանի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ ոչ ոք չի փոխի։ Բայց Հայաստանը պետք է ներկայացնի լրիվ այլ, մեր երկրի կապերը չքանդող մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև