Օրերս Հայաստանի պատվիրակությունը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ այցելել է ուկրաինական Բուչու քաղաք և տեղի բնակիչներին զգալի մարդասիրական օգնություն է փոխանցել։ Պատվիրակությունը նաև եղել է Կիևում, որտեղ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին նրա գործընկեր Տիգրան Ավինյանի անունից հրավիրել են Հայաստանի մայրաքաղաք։ Տեր-Մարգարյանը հայտարարել է. «Հայերը հպարտանում են ուկրաինացիներով, որոնք պայքարում են իրենց ազատության համար։ Երևանը միշտ կաջակցի Բուչուին և այլ համայնքներին, որոնք տուժել են ռուսական ագրեսիայից»։
Համաձայնեք, պատկերը լրիվ սյուրռեալիստական է։ Մի շարք հարցեր են ծագում։ Առաջինը, ինչո՞ւ են մեր իշխանությունները մարդասիրական օգնություն բաժանում այլ երկրներին, երբ Լոռին ու Տավուշը ավերիչ ջրհեղեղի հետևանքով գտնվում են աղետալի վիճակում։ Երկրորդը, ի՞նչ իմաստ ունի մեր մայրաքաղաք ծաղրածու Կլիչկոյի գալը, ում վրա ծիծաղում է ողջ համացանցը։ Եվ ամենակարևորը։ Ինչի՞ են սպասում մեր գործիչները, երբ հերթական անգամ Ռուսաստանի հասցեին այդքան լպիրշ ու բացահայտ թշնամական հայտարարություններ են անում։ Եվ ընդհանրապես, ո՞ւմ է աջակցում Տեր-Մարգարյանը։ Այն նույն ուկրաինացիների՞ն, որոնք միշտ Ադրբեջանի կողմնակիցն են եղել։ Դեռևս Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ուկրաինացիների խումբը կռվում էր Բաքվի օգտին։ Իսկ երկրորդ պատերազմից հետո ամբողջ Ուկրաինայում «Ղարաբաղը Ադրբեջանն է» գրությամբ շնորհավորական պաստառներ հայտնվեցին։ Բացի այդ Ուկրաինան այդ երկրին զինամթերք և ֆոսֆորային ռումբ էր մատակարարում։
Պետք է նշել, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական պատվիրակության ղեկավար պարոն Կարապետյանը։ Դեսպան նշանակվելուց առաջ այդ գործիչը Փաշինյանի մամուլի քարտուղարն էր։ 2000 թվականին Կարապետյանը ավարտել է Պենտագոնի Ջորջ Մարշալի անվան միջազգային հետազոտությունների և «XXI դարի առաջնորդներ» անվտանգության հետազոտությունների կուրսերը, իսկ 2006 թվականին` ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջը։ Զարմանալի չէ,որ Արևմուտքում աճեցված կադրերը իրենց բացահայտ հակառուսական հռետորաբանություն են թույլ տալիս։ Եվ այստեղ բոլորովին կարևոր չէ, թե մենք ձեզ հետ ինչպես ենք վերաբերում Ռուսաստանին, որի նկատմամբ հարցեր կարող են լինել։ Այլ կարևոր է այն, որ այդ գործիչները հերթական անգամ Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի առճակատման հարթակ են դարձնում։
Բայց ամենակարևոր հարցը` ինչո՞ւ է հենց հիմա այդպիսի դեմարշ։ Ինչի՞ համար է ընդհանրապես այդ անիմաստ այցելությունը Ուկրաինա։ Չէ որ ակնհայտ է, որ հակամարտությունը կավարտվի, կողմերը կպայմանավորվեն, բայց մեր գործիչների ասածների հետևանքները կմնան։ Հերիք է կարդալ արևմտյան ԶԼՄ-ները և նրանց քաղաքական գործիչների ու փորձագետների խոսքերը. նրանք մեկ մարդու պես ասում են, որ հոգնել են այս պատերազմից և անվերջ ծախսերից, և առաջարկում են իրենց գաղափարները, թե ինչպես կարելի է այդ ամենը դադարեցնել։ Օրինակ, Դավոսի համաժողովի նախագահ Կլաուս Շվաբը հայտարարել է «կորեական» տարբերակի մասին. «Առավել հավանական լուծում կարող էր դառնալ երկու Կորեաների միջև եղած լուծման տարբերակը, այսինքն ոչ թե ձևական, այսպես ասած փոխադարձ ճանաչում, այլ ներկայիս ռազմական գործողությունների այսպես կոչված սառեցում։ Ռազմական գործողությունների սառեցման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերը համաձայնվեն գոնե բանակցություններ սկսել»:
Նմանատիպ սցենար են քննարկում նաև ստամբուլյան հարթակում, ինչպես ավելի վաղ հայտնել են տարբեր աղբյուրներ։ Ուկրաինայում խաղաղության ստամբուլյան բանաձևը ևս ենթադրում է կրակի դադարեցում, բայց, ինչը ամենակարևորն է, բանակցությունների վերսկսում և խաղաղության երաշխավորում ամբողջ եվրասիական մայրցամաքում։ Ամեն դեպքում, կարելի է պնդել, որ աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնները երբևէ համաձայնության կգան և դա կարող է շուտով տեղի ունենալ։ Իսկ մեր իշխանությունները ուշ են գլխի ընկել և գնացել են Ուկրաինայի միջոցով Եվրամիությանը և ԱՄՆ-ին երդում տալու, որպեսզի մեր դաշնակիցների առաջ մեր երկիրը հարվածի տակ դնեն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Սա սրիկայություն է մեր ազգի դեմ։գոնե Ալիևից մի քիչ դիվանագիտություն սովորեն