Date
Վերջին գրառումները

World Trade Center-ը հողատարածք կստանա Երևանում

 | 

Հայաստանի Կառավարությունը վերջին նիստի ժամանակ որոշում է կայացրել ներդրողներին Երևանի կենտրոնում Հայփոստի գլխավոր մասնաշենքի հետևում հողատարածք հատկացնել։ 13,2 հազար քառակուսի մետր տարածքը կօգտագործվի միջազգային World Trade Centers Association միջազգային ցանցի բիզնես կենտրոնի կառուցման համար։ Շինարարությունը նախատեսվում է սկսել Հայաստանի ազգային փոստային օպերատոր “Հայփոստի” շենքի սեփականաշնորհման գործընթացի ավարտից հետո, շենքը գնահատվել է 10 մլրդ 949 մլն դրամ (մոտ 28 մլն $)։

Նոր բիզնես կենտրոնը կդառնա World Trade Centers Association միջազգային ցանցի մասը, որը ներկայացված է ավելի քան 100 երկրներում։ Այդ ասոցիացիան նպաստում է բիզնես-կապերի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը, ինչը պետք է նպաստի տնտեսական աճին և միջազգային գործընկերության ամրապնդմանը Հայաստանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև