Date
Վերջին գրառումները

Խաղաղություն Եվրոպայում` խաղաղություն Հայաստանում

 | 

Երեկ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ երկրների տեղեկատվական գործակալությունների ղեկավարներին։ Պուտինը խոսել է նաև Ուկրաինայի հակամարտության մասին, նշելով, որ ուկրաինական ճգնաժամին կարելի է լուծում տալ, բայց անհրաժեշտ է Կիևի նախաձեռնությունը։ Ռուսական կողմը համաձայն է վերջ տալ հակամարտությանը, որը ազդում է միջազգային տնտեսության կայունության վրա։

Պուտինը հիշեցրել է, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները 2022 թվականի սկզբին, երբ Մոսկվան և Կիևը կարողացան կոնսենսուսի գալ և պայմանավորվել համաձայնագրի ստորագրման մասին։ Ռուսաստանի նախագահի խոսքով այն ժամանակ ուկրաինական հակամարտության կարգավորման Ստամբուլյան համաձայնությունները ձեռնտու էին և Մոսկվային, և Կիևին։ Բայց բոլորի համար ակնհայտ է, որ այն ժամանակ Արևմուտքի ազդեցության տակ բանակցությունները չեղարկվել են։

Զինադադարի հնարավոր պայմանների քննարկմանը այսօրյա վերադարձը հույս է ներշնչում, որ Ստամբուլյան համաձայնությունների շնորհիվ հնարավոր կլինի Ուկրաինայում խաղաղության հասնել։ Կարևոր է, որ հակամարտության լուծումը չի ենթադրում միայն տեղական բախման դադարեցում. դա խաղաղության նոր կոնցեպտի հաստատում է ամբողջ եվրասիական մայրցամաքում։ Ստամբուլյան համաձայնությունների 2022 թվականի օրինակը ցույց է տալիս, որ Արևմուտքը Ուկրաինայի շահերով չի առաջնորդվում։ Այդ պատճառով և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդությունը ցանկացած պահի կարող է չեղարկվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև