Date
Վերջին գրառումները

“Խոր Վիրապում” վերականգնվել են ճահիճները

 | 

Արարատի մարզի “Խոր Վիրապ” պատմական արգելոցում ջրաճահճային բուսականության վերականգնման շնորհիվ այստեղ բնավորվող թռչունների քանակը 38-ից դարձել է 55, իսկ չվող թռչունները 31-ից ավելացել են մինչև 61։ Այստեղ կարելի է հանդիպել փոքր ջրագռավի, վարդագույն փորահավի, ձկնկուլի, եղեգնի թռչունների և այլ տարբեր տեսակների։

Իշխանությունները նշում են, որ այժմ արգելոցը կարող է գրավել ոչ միայն սովորական զբոսաշրջիկների ուշադրությունը, այլ նաև թռչունների սիրահարներին։ Վերականգնված ջրաճահճային բուսականության մակերեսը կազմում է 2, 51 հեկտար։ Աշնանը այդ տարածքը նախատեսում են ընդլայնել, իսկ ապագայում ջրաճահճային էկոհամակարգի մեջ նախատեսվում է ընդգրկել մոտ 50 հեկտար տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև