Ֆրանսիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Առաջին փուլում հաղթել է «Ազգային միավորում» աջ կուսակցությունը ընտրողների 34,2% ձայներով։ Նախագահական բլոկը հայտնվել է երրորդ տեղում՝ ստանալով ձայների ընդամենը 21,5%-ը։ Ընտրություններին մասնակցել է բնակիչների 66,71%-ը, դա ամենաբարձր ցուցանիշն է 2002 թվականից հետո։
Մարին Լը Պենի ջախջախիչ հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։ Ֆրանսիային սպասում է ընտրությունների երկրորդ փուլը, որին պատրաստվելիս իշխող կուսակցությունը կանի ամեն ինչ հակառակորդներին վարկաբեկելու համար։ Արդեն փողոց են դուրս եկել հազարավոր սադրիչներ, որոնք կազմակերպում են մասսայական անկարգություններ և վախեցնում են Լը Պենի ընտրողներին։
Այնուամենայնիվ, առաջին փուլի արդյունքները առավելագույնս արտահայտում են ֆրանսիացիների հիմնական մասի դիրքորոշումը։ Մակրոնի ինքնավստահությունը նրա հետ չար կատակ խաղաց։ Նրա ձգտումը առանց ռիսկերը և սեփական ուժերը գնահատելու խառնվել Ուկրաինայի, Կովկասի և Աֆրիկայի հակամարտություններին բերեց այն բանին, որ ժողովուրդը հուսախաբ եղավ այժմյան իշխանության ուղղությամբ։ Բողոքի ակցիաներ, անկարգություններ և Օլիմպիական խաղերին բացարձակ անպատրաստություն՝ այս ամենից մոտակա ժամանակներս պետք է գլուխ հանի Մակրոնի թիմը։ Այդ պահին նրա նախագահությանը ուղիղ վտանգ չկա, բայց ստիպված կլինի շտկել քաղաքականությունը, և, հնարավոր է, թարմացնել կառավարությունը։
Ոչ մի երաշխիք չկա, որ նոր իրականության պայմաններում Ֆրանսիան կպահպանի Հայաստանի ամբողջական աջակցության ուղղությունը։ Չնայած, հանուն արդարության նշենք, որ մեր երկրին ցուցաբերված օգնությունը բացառապես պոպուլիստական բնույթ էր կրում։ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայաստանի և Արցախի աջակցության մի քանի բանաձևերը ոչնչի չբերեցին։ Ավելին, Ֆրանսիայի ԱԳՆ-ն չեղարկեց այդ բանաձևերը իր հայտարարությամբ։ «Աջակցության» մյուս օրինակը Մակրոնի կողմից կազմակերպված Փաշինյանի և Ալիևի հանդիպումն էր, որի ժամանակ մեր վարչապետը վերջնականապես հանձնեց Արցախը։
Բոլոր դեպքերում, պաշտոնական Ֆրանսիան ստեղծված իրավիճակից հետևություններ կանի, և չի բացառվում, որ իրադրության կայունացման համար ստիպված կլինի վերանայել իր առաջնահերթությունները։ Հավանաբար, արտաքին քաղաքականությունում ստիպված կլինի զոհել Հայաստանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան