Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ահազանգում է` այս տարվա հուլիսին զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է անցյալ տարվա ցուցանիշների համեմատ։ Հայտնի է, որ անցյալ ամիս մեր երկիր եկել է ընդամենը 237 603 զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարի այդ թիվը կազմել է 255 706 մարդ։ Առաջին կիսամյակում ևս նկատվում էր զբոսաշրջիկների հոսքի նվազում։
Ոլորտի մասնագետները նշում են, որ 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում զբոսաշրջիկների թվի անկումը գերազանցել է 6%-ը։ 6 ամիսների ընթացքում նրանց ընդհանուր թիվը կազմել է 946 162 մարդ 2023 թվականի 1 007 346 մարդու համեմատ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան