Date
Վերջին գրառումները

Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի աշխատանքի արդյունքները

 | 

2023 թվականին Հայաստանի Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի եկամուտը ավելացել է 23%-ով, իսկ ծախսերը նվազել են 12%-ով։ 150 մլրդ դրամ ստացվել է Հայաստանի քաղաքացիների պարտադիր վճարներից, 18 մլրդ դրամակտիվների տնօրինումից, 9,4 մլրդ դրամ կամավոր նվիրատվություններից։ Ընդհանուր առմամբ 2017-ից մինչև 2024 թվականը Հիմնադրամը 91, 5 մլրդ դրամի ֆինանսական փոխհատուցում է հատկացրել 5345 զինծառայողների և նրանց ընտանիքներին։

Հիմնադրամի աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը պարգևատրվել է Պաշտպանության նախարարության “Անդրանիկ Օզանյան” մեդալով։ Մեդալը նրան հանձնել է Պաշտպանության նախարարության Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև